Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից

Դեկտեմբեր 22,2025 10:11

«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին, հայտնում է Associated Press-ը:

Պետդեպարտամենտի երկու պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, AP-ին հայտնել են, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։

Ամենամեծաթիվ փոփոխությունները, ըստ լրատվամիջոցի, լինելու են Աֆրիկայում, մասնավորապես հետևյալ երկրներում՝ Բուրունդի, Կամերուն, Կաբո Վերդե, Գաբոն, Կոտ դ’Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի և Ուգանդա։

Ասիայում դեսպանների փոփոխություններ են սպասվում վեց երկրներում՝ Ֆիջի, Լաոս, Մարշալյան կղզիներ, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ և Վիետնամ:

Ըստ AP-ի, փոփոխություններ կլինեն նաև Հայաստանում, Մակեդոնիայում, Մոնտենեգռոյում և Սլովակիայում, Ալժիրում, Եգիպտոսում, ինչպես նաև Նեպալում, Շրի Լանկայում, Գվատեմալայում և Սուրինամում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031