Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում

Դեկտեմբեր 22,2025 10:33

Ֆասթ բանկի աջակցությամբ 2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի կունենա աննախադեպ մեծ լուսային դրոն շոու։ Նոր տարին նշանավորվելու է տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային ներկայացմամբ․ կեսգիշերին՝ ժամը 12:00-ին, խորհրդանշական 2026 դրոններ կբարձրանան Հանրապետության հրապարակի երկինք և 12 րոպեանոց հեքիաթային դրվագներ կցուցադրեն տոնակատարության մասնակիցներին։ Շոուն ուղեկցվելու է համերգային  ծրագրով և շքեղ հրավառությամբ։

Ֆասթ բանկը, կարևորելով համահայկական նշանակության իրադարձությունները, մեծ ոգևորությամբ է աջակցել շոուի նախագծին։ Անցնող տարվա բարեգործական, հովանավորչական բազում նախագծերի կողքին, Ֆասթ Բանկում արժեվորում են նաև ուրախ պահերի, միասնական հիշողությունների ստեղծումը։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031