Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը արհեստական բանականությամբ կստուգի ասֆալտի ճաքերը, փոսերը, մաշվածքը եւ կոմունալ դիտահորերը

Դեկտեմբեր 22,2025 10:46

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին տարածատեղեկատվական միասնական GIS համակարգի ընդլայնման հնարավորությունների մասին: Նշվեց, որ, օրինակ, իրականացվել է արհեստական բանականության կիրառմամբ ասֆալտի շերտի մաշվածքի վերլուծություն, գործիքի միջոցով հայտնաբերվում են ասֆալտի ճաքերը, փոսերը, մաշվածքը, կոմունալ դիտահորերը: Ավինյանին զեկուցեցին նաեւ, որ մյուս ուղղությունն էլ վերաբերվում է քաղաքային պլանավորման մեջ կիրառվող GIS համակարգի ուրբան մոդուլին:

«Մեր տեխնոլոգիական լուծումներն ավելի արդի են դառնում, եւ մեզ համար մեծ հնարավորություններ են ստեղծվում՝ չլսելու տարատեսակ արդարացումներ վերլուծության կարողություն չունենալու եւ առհասարակ նմանատիպ քննարկումներից զերծ մնալու համար: Այն գործիքակազմը, որ մենք ունենք, իրականում բազմաշերտ է: Օրինակ, GIS քարտեզով մենք տեսանք կադաստրային շերտը, նոր ուրբան համակարգը եւ կարող ենք ունենալ որոշակի տվյալահեն տեղեկատվություն այս կամ այն ծրագրի վերաբերյալ»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ հաջորդ տարվանից քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումները պարտավոր են լինելու աշխատել GIS համակարգով, եւ քաղաքացին քաղաքապետարանի բոլոր հարթակներում կարողանալու է տեսնել իրեն անհրաժեշտ տվյալները: Ավինյանը հույս հայտնեց, որ նույն սկզբունքով հաջորդ տարվանից կարձանագրվեն ապօրինի գովազդները, կուտակված աղբը եւ ամեն բան, ինչ կծրագրվի, իսկ խախտումները կուղարկվեն համապատասխան տնտեսվարողներին:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031