Դեկտեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայեն Մասթի հետ։
Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Կողմերն անդրադարձել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացին, դրանց արդյունքում տարածաշրջանային նոր իրողությունների ձևավորմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն


















































