Կրեմլում ըմբռնումով են մոտենում այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բացարձակապես ըմբռնումով ենք մոտենում. իսկապես, բոլոր պետությունների ղեկավարներն ունեն շատ-շատ հագեցած գրաֆիկ, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախաշեմին։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր գործընկերային հարաբերությունները, կառուցողական համագործակցության հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը նույնպես շարունակում է մասնակցել համագործակցության բոլոր ձևաչափերին», — ասել է Պեսկովը ճեպազրույցի ընթացքում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Ալիևը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ գագաթնաժողովին՝ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։
Բաքվում նաև նշել են, որ Ադրբեջանը, որպես անդամ պետություն, կանոնավոր կերպով մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և մեծ կարևորություն է տալիս ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։


















































