Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանությունից և էթնիկ զտումից հետո այնտեղ հատուկենտ հայեր էին մնացել։ Նրանց հետ էլ Բաքուն հաշիվ է մաքրում, անցնում են «ահաբեկչության» կինոյի տակ։ Ցանկացած տրամաբանող մարդ կարող է հասկանալ, թե Ստեփանակերտում մնացած հատուկենտ հայերին ինչպես են ստուգել, նաև օգտագործել տարբեր քարոզչական նյութերի համար։
Հիմա էլ այդ մարդկանց «հարցերն են լուծում», այլ կերպ են կիրառում։ Սա բոլոր նրանց համար է, որոնք ունեն երազանքներ, որ քարոզվող ատելությունը իրենց մասին չէ, որ իրենց քաղաքական լոյալությունը ու բացառիկ հավատարմությունը իրենց ինչ-որ բանից կարող է պաշտպանել։ Բարդ է, երևի, հասկանալ, թե ինչ է նշանակում պետական մակարդակով ատելության քարոզ կոնկրետ էթնիկ խմբի՝ տվյալ դեպքում՝ մեր՝ հայերի դեմ․․․
Հ․Գ․ Որևէ հայ չպետք է նման փորձության ենթարկվի»։
Կարդացեք նաև
Ստեփանակերտում բռնագաղթից հետո մնացած եզակի հայերից մեկը` Կարեն Ավանեսյանը, Բաքվում կարող է դատապարտվել 18 տարվա ազատազրկման։
Նա մեղադրվում է Ստեփանակերտում «ահաբեկչական հարձակման փորձ կատարելու և այլ առանձնապես ծանր հանցագործությունների» համար։
Գործով հաջորդ «դատական նիստը» կկայանա դեկտեմբերի 25-ին։


















































