Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն, փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերը գրաքննելու լիազորություն չունի. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 22,2025 23:23

ԱԱԾ-ն- փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերի գրաքննություն իրականացնելը լիազորությունների չարաշահում է, քանի որ նման գործառույթ ԱԱԾ-ն չունի։

Այսպես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե արդյոք առաջիկայում նախատեսված  է Ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխությունը՝ նկատի ունենալով, որ կառույցի գործառույթների փոփոխություն է տեղի ունեցել, այդ թվում՝ առանձնացվել է արտաքին հետախուզության գործառույթը, ու խնդրել հայտնել, թե որոնք են ԱԱԾ-ի ներկայիս գործառույթները, պատարագի տեքստերի գրաքննությունն ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված որ գործառույթի շրջանակներում է իրականացնում։

Գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից նշել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխության հարց ներկայումս չի քննարկվում։ Ինչ վերաբերում է ԱԱԾ գործառույթներին և պատարագների տեքստերի խմբագրմանը, ապա կառույցից, ինչպես և սպասելի էր, հիշեցրել են «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքը, որում արտացոլվում են Ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղությունները և լիազորությունները, որում բնականաբար առկա չէ որևէ դրվագ, որ ԱԱԾ-ն կարող է պատարագի տեքստ գրաքննել և հորդորել կամ խնդրել հոգևորականներին՝ փոխելու պատարագի տեքստը և զեղչելու Վեհափառ Հայրապետի անունը։

Մինչդեռ պետական մարմինները պարտավոր են գործել բացառապես օրենքով  իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, դրանից դուրս ցանկացած գործողություն ենթադրում է լիազորության չարաշահում։

Ըստ էության, ԱԱԾ-ից փաստացի ընդունել են, որ Փաշինյանի հրահանգով չարաշահում են լիազորությունը։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքը պաշտոնապես հաստատել էր, որ հոգևորականներին ԱԱԾ-ի միջոցով պարտադրում են հոգևորականներին, որ իր ներկայությամբ պատարագներին զեղչվի Վեհափառ Հայրապետի անունը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031