Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի համայնքապետարանը դատի է տվել Ռուբեն Վարդանյանի ընկերությանը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 23,2025 10:43

Դիլիջանի համայնքապետարանը Երեւանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի եւ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գրանցված «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջեւ 2018թ․ սեպտեմբերի 7-ին կնքված քաղաք Դիլիջան, Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572․1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող 11-003-0305-0049 ծածկագրով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 8 պայմանագիրը եւ անվավեր ճանաչել վերը նշված հողամասի նկատմամբ «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի իրավունքի պետական գրանցումը։

2025թ․ դեկտեմբերի 15-ին Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանը որոշել է այդ հայցադիմումը վերադարձնել։ Բացի այդ, Դիլիջանի համայնքապետարանը Երեւանի քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Դիլիջան դեւելոփմենթ քամփնի» ՓԲ ընկերության, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Դիլիջան համայնքի եւ «Դիլիջան դեւելոփմենթ քամփնի» ՓԲ ընկերության միջեւ 2015 թ․ ապրիլի 30-ին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 5 պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ որպես հետեւանք՝ անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Ա․ Պետրոսյանը 2025թ․ հուլիսի 7-ին որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դրանից հետո դատարան դիմում-միջնորդություն է ներկայացվել՝ դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ։

Իմ տեղեկություններով՝ «Դիլիջան դեւելոփմենթ քամփնի» ՓԲԸ սեփականատերը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է, որը մեկուկես տարի է՝ գտնվում է Բաքվի բանտում։ Վարդանյանի ընկերությանն է կառուցապատման իրավունքով պատկանում Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող արհեստական լճակի շրջակա տարածքը։ Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքով միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել Դիլիջան քաղաքի զարգացման համար։

Ոսկան Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031