Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում կասեցվել է ապօրինի ջարդիչ կայանների շահագործումը

Դեկտեմբեր 23,2025 15:27

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզում հանքարդյունաբերությամբ զբաղվող «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ», «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ներում արձանագրել են խախտումներ։

Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ» ՍՊԸ-ն ջարդիչ տեսակավորման կայանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Նույն մարզի Նորագյուղի անդեզիտա բազալտի հանքավայրում «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ն չունենալով անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվություն՝ ևս ապօրինի շահագործել է ջարդիչ տեսակավորման կայան։

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով հանքավայրերի ջարդիչ տեսակավորման կայանների ապօրինի շահագործումները կասեցվել են։

Ընկերության տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ ընդհանուր 3.050.521դր. չափով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031