Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք է նոր առաջնորդ»․ Նարեկ Կարապետյան

Դեկտեմբեր 23,2025 17:19

«Մեզ պետք է համախմբող։ Մեծահոգի մարդ, ով իր ընդդիմախոսների հանդեպ կլինի ներողամիտ»,- «Մեր ձեւով» շարժման համաժողովի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ հավելելով՝ բոլոր բնակավայրերում, որտեղ եղել են՝ մարդիկ մասնատված են․ ինչպե՞ս կարող է 3 միլիոն ազգը մասնատված լինել եւ հաղթանակ լինել։

«Մեր երկրի բոլոր ղեկավարները, որոնց նախորդ են կոչում, նախկին են կոչում եւ այս ղեկավարը, մեկ ընդհանուր բան ունեն․ հասարակությունում կա մի մաս, որ չի ընդունում նախորդ նախագահներին, այս ղեկավարին։ Հասարակությունը բաժանված է, կան մասեր, ովքեր ունեն իրենց համար ընդունելի քաղաքական գործիչներ, բայց բոլորով իրար հետ ոչ մեկի հետ համաձայն չեն, որովհետեւ չեն տեսնում համախմբող ուժը»,- ասաց նա՝ հավելելով, որ որպեսզի ազգը համախմբվի, մեզ անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա նոր ղեկավար։

Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ իրենք հարգանքով են վերաբերվում ՀՀ բոլոր նախկին առաջնորդների արած աշխատանքին, բայց ապագայի Հայաստանում նրանցից ոչ մեկի ժամանակը չէ, նոր առաջնորդների ժամանակն է։

«Մեզ պետք է նոր առաջնորդ, ով չունի հասարակության մոտ բացասական վերաբերմունք եւ ով ներողամիտ կլինի նույնիսկ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատերի նկատմամբ, որպեսզի մենք փոխենք ատելության անիվը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031