«Եթե Հայաստանում տեղի ունեցող գործընթացները դիտարկենք, թափանցիկության, արդարացիության տեսանկյունից, ես մտահոգություն չունեմ տիկին Կալլասի հայտարարությունից։ Եթե դիտարկեն՝ թե ո՞վ է վտանգ ներկայացում իշխանության համար, ով է նրան ընդդիմություն սարքում եւ նրա դեմ քայլեր անեն, իհարկե, մտահոգություն կա»,- «Մեր ձեւով» շարժման համաժողովից հետո կայացած ասուլիսում հայտարարեց շարժման համակարգող խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությունը, Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար ֆինանսավորման մասին, երկրի ներքին գործերին միջամտություն չէ։
Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ ամեն դեպքում, իրենք հույս եւ հավատ ունեն եվրոպական ինստիտուտների նկատմամբ եւ հուսով են, որ «ինստիտուցիոնալիզմը կգործի առանց նեղ, քաղաքական քամիների»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































