Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպում հայ կնոջ տուն է վնասվել. Մարիա Գաբրիելյանը՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին

Դեկտեմբեր 23,2025 20:35

Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով հայ ընտանիքը նյութական վնաս է կրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։

Հայտնել էինք, որ դեկտեմբերի 22–ին Հալեպ քաղաքի ծայրամասում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) միջև։ Այժմ քաղաքում իրավիճակը հանդարտվել է։

«Կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել։ Հալեպի նահանգապետը արձակուրդ է հայտարարել, ինչի արդյունքում այսօր փակ կլինեն դպրոցներն ու պետական կառույցները։ Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին։ Միայն մի հայ կնոջ տուն է վնասվել»,-նշեց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` վնասներ գրանցվել են քաղաքի քրդական թաղամասերին հարակից տարածքներում։ Հալեպում երկու քրդական թաղամաս կա, որոնք գտնվում են խիտ հայկական բնակչություն ունեցող տարածքների մոտակայքում։ Հալեպում հայ համայնքն ավելի կենտրոնացված է, ինչը այն դարձնում է խոցելի, եթե իրավիճակը սրվում է։

Ինչ վերաբերում է հայ համայնքում տիրող տրամադրությանը, ապա ըստ Գաբրիելյանի` ներկայումս հայերը Սիրիան լքելու մտադրություն չունեն։

«Մարդիկ սովոր են նման իրավիճակներին», – նշեց նա։

Ընդհանուր առմամբ, քաղաքում տիրում է նույնիսկ նախաամանորյա մթնոլորտ, չնայած որ քրիստոնեական համայնքների կողմից նախատեսված որոշ միջոցառումներ` համերգներն ու տոնական հավաքույթներ, չեղարկվել են։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031