Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ շնորհավորելով նրան գալիք ծննդյան կապակցությամբ և մաղթելով առողջություն ու շարունակական հաջողություններ նախագահական պաշտոնավարման ընթացքում։ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ուշադրության և բարեմաղթանքների համար։
Զրույցի ընթացքում Մասուդ Փեզեշկիանը գոհունակությամբ հիշել է Ադրբեջան կատարած իր այցելությունները և Իլհամ Ալիևի հետ ունեցած քննարկումները, ինչպես նաև կողմերը մտքեր են փոխանակել 2026 թվականին նախատեսվող շփումների և ադրբեջանա-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։
Թարգմանությունը` «Փաստինֆո»-ի:


















































