ՔՊ-ականները եւ նրանց քարոզիչները վերջերս սիրեցին «հիբրիդային պատերազմ», «հիբրիդային սպառնալիքներ» բառակապակցությունները՝ հաճախ անգամ չհասկանալով, թե ինչ են դրանք նշանակում:
Հիշեցնեմ, որ հիբրիդային պատերազմն այնպիսի պատերազմ է, որում օգտագործվում է ոչ միայն զինուժը, այլեւ տվյալ երկրի դիվանագիտության, հատուկ ծառայությունների, քարոզչության եւ այլ հնարավորությունները: Հետեւաբար, այդպիսի պատերազմ կարող է վարել միայն պետությունը:
Կարծում եմ, օրինակ, կոռեկտ կլինի ասել, որ Ադրբեջանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում. նախ՝ 2020-2023 թվականներին օգտագործել է իր բանակը, իսկ այնուհետեւ, պահպանելով ուժի կիրառման սպառնալիքը, կիրառում է մեր պետության եւ հասարակության վրա ազդելու այլ միջոցներ՝ ռազմական հաջողությունն ամրապնդելու համար: Ցավոք, դա արվում է Հայաստանի ներկայիս իշխանության հետ համատեղ:
Բայց Փաշինյանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական քարոզիչները, ասելով «հիբրիդային պատերազմ», ակնհայտորեն նկատի չունեն Ադրբեջանը, որի հետ իբր «խաղաղություն է հաստատվել»: Նրանք ակնարկում են, իսկ երբեմն բարձրաձայնում են, որ այդ պատերազմը վարում է Ռուսաստանը՝ չնայած պաշտոնական մակարդակով դա չեն համարձակվում ասել: Ճիշտ այնպես, ինչպես այս կամ այն մարդուն կպցնում են խորհրդային «ՊԱԿ-ի ագենտի» պիտակը (կազմակերպություն, որը գոյություն չունի ավելի քան 34 տարի), բայց «ռիսկ չեն անում» որեւէ մեկին հռչակել ժամանակակից Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ) գործակալ:
Կարդացեք նաև
Այսինքն՝ մի կողմից օրը 20 անգամ հասկացնում են, որ իրենց հասցեին ցանկացած քննադատություն Ռուսաստանի կողմից վարվող «հիբրիդային պատերազմի» մասն է, սակայն մյուս կողմից ուղիղ, պաշտոնապես չեն հայտարարում, որ հենց Ռուսաստանն է այդպիսի թշնամական վերաբերմունք ցուցաբերում: Փոխարենը կիրառում են «դրսի որոշ ուժեր» միգամած ձեւակերպումը:
Այդ ճչացող հակասությունը սքողելու համար դիմում են երկու ծիծաղելի «խուսանավումների»:
1/ Այդ պատերազմը վարում է ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանում որոշ ընդդիմադիր ուժեր եւ անհատներ: Դա անգրագիտություն է. այդպիսի պատերազմներ, կրկնեմ, մղում են պետությունները, ոչ թե կուսակցություններն ու անհատները, որոնք, այո, տեսականորեն կարող են ներկայացնել այլ պետության շահերը: Ո՞ր պետության՝ Ռուսաստանի՞:
2/ Այս հիբրիդային պատերազմը Պուտինը չի վարում՝ դա անում են Ռուսաստանում որոշակի ուժեր: Դա նշանակում է, որ այդ երկրում «որոշակի ուժերն» ունեն իրենց բանակը, դիվանագիտությունը, հատուկ ծառայությունները, որոնք Պուտինին չեն ենթարկվում: Նման բան հնարավո՞ր է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































«Ռուսաստանում որոշակի ուժերը» ոչ այլ ինչ են, քան աշխարհը նաև սոցցանցերով կառավարող մարմնի գեղձերից` որոնցում առաջանում են պետության կենսունակությունը թունավորող ակտիվ նյութեր և ազդում պետօրգանների գործունեության վրա: Ունեն իրենց բանակը մարգարեների (խոսքը ամբոխին հասցնող և մեկնաբանող), ակտիվիստների, միլիտանտների…
Շատերը հիմարություն կանվանեն, սակայն Ռուսաստանն ինքն էլ զոհ է:
ՀՀ-յան կենսունակությունից խոսենք. Օրինակ, այսօր մի հասարակ «այլևս» լուր`…«այլևս անհատույց չի տրամադրի հողեր Մայր Աթոռին:» Պատճառնե՞րը. Կարծում եմ,
ա) ՀՀ հողը (տարածքը) շարունակական կերպով քչանում է: Կառավարությունը անկարող է կառավարել գործընթացը:
բ) այլևս անհատույց հողը (տարածքը) տրամադրվում է սեփականության իրավունքով Ազրբժանին:
գ) վերանշված գեղձը ՀՀ-ում շարունակում է արտանետել, բայց փոխել է բաղատրատոմսը, որովհետև երկրի հայության մտավորա- ու հոգեպես առողջ իմունային համակարգը պաշտպանեց ՀՀ ՀԱԵ-ին առաջին գրոհից: Վերանշված գեղձը ՀԱԵ-ու այլ կետն է գրոհում:
Ճիշտն ամեն եկեղեցու մոտակայքում ամրոց կառուցելն է: Դպրոց ու բուժկենտրոն: Դուք ավելացրեք…
Շնորհավոր Նոր Տարին: Քաջառողջ լինի հայ ժողովրդը: Մնացածը կգա որպես հետևանք: