Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին:
Նրա ձերբակալման գործընթացը իրականացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Հետքի» աղբյուրների փոխանցմամբ` Վախթանգ Միրումյանը ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին առնչվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակում։
Կոմիտեից հաստատեցին տեղեկությունը. «ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»:


















































