Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել. Լիբիայի ԳՇ պետը և պատվիրակության անդամները մահացել են

Դեկտեմբեր 24,2025 12:34

Ermenihaber. Դեկտեմբերի 23-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Էսենբողա օդանավակայանից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի ուղևորվող օդանավը կործանվել է Անկարա նահանգի Համայնա շրջանի Քեսիքքավաք գյուղում: Լիբիայի վարչապետ Աբդյուլհամիդ Դիբեյբեի հայտարարության համաձայն՝ ավիավթարի հետևանքով մահացել է օդանավի մեջ գտնվող ամբողջ անձնակազմը, այդ թվում՝ Լիբիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մուհամմեդ Ալի ալ-Հադդադը:

Վթարը տեղի է ունեցել երեկոյան 20:52-ի սահմաններում, իսկ դրանում եղել է լիբիացի զինվորականներից բաղկացած պատվիրակության 5 անդամ, այդ թվում՝ Ալի ալ-Հադդադը: Ըստ տեղեկությունների՝ նախքան վթարն օդանավի անձնակազմը էլեկտրաէներգիայի սնուցման խափանման պատճառով արտակարգ վայրէջք է խնդրել, սակայն այն իրացնել չի հաջողել:

Օդանավի կործանումից հետո դեպքի վայր են մեկնել Թուրքիայի ժանդարմերիայի, փրկարար ծառայության և շտապօգնության բրիգադներ: Վերջիններիս հաջողվել է, չնայած եղանակային վատ պայմաններին, գտնել կործանված ինքնաթիռի մասերը: Համապատասխան աշխատանքները շարունակվում են:

Անկարայի գլխավոր դատախազության կողմից դեպքի հանգամանքների ուսումնասիրման նպատակով հետաքննություն է հարուցվել, որում ներառվել է 4 դատախազ: Արտակարգ իրավիճակով պայմանավորված Էսենբողայի օդանավակայանի թռիչքները ժամանակավորապես կասեցվել էին, սակայն ավելի ուշ՝ թույլատրվել:

Վթարի ականատեսներից Բեքիր Թաներ անունով մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ուժեղ աղմուկ են լսել, ապա արագ շտապել այդ ուղղությամբ, ինչպես նաև փրկարար ջոկատների հետ մասնակցել իրականացվող աշխատանքներին:

Լիբիայի մայրաքաղաք բարձրաստիճան զինվորական տեղափոխող օդանավի կործանմանն անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ գրառում կատարելով «Nsosyal» սոցհարթակի օգտահաշվում:

«Անկարայի Էսենբողա օդանավակայանից Տրիպոլի գնալու համար թռիչք իրականացրած ինքնաթիռի մասերը մեր ժանդարմերիայի ջոկատների կողմից հայտնաբերվել են Համայնա շրջանի Քեսիքքավաք գյուղից դեպի հարավ՝ 2 կմ հեռավորության վրա: Հանրությունը կտեղեկացվի զարգացումների մասին»:

Հավելենք, որ Լիբիայի բանակի գեներալի գլխավորած պատվիրակության այցը Անկարա պայմանավորված էր Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի պաշտոնական հրավերով: Վերջիններս անցկացրել էին թե՛ երկկողմ, և թե՛ ընդլայնված կազմով հանդիպումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031