Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է ադրբեջանական բենզին ներկրող 2-րդ ընկերության անունը. «Հետք»

Դեկտեմբեր 24,2025 12:50

«Հետք». Հայաստան ադրբեջանական բենզին է ներկրել երկու ընկերություն։ Առաջինը «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է, որը շահագործում է Ran Oil (Ռան Օիլ) բենզալցակայանների ցանցը, երկրորդը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։

Ran Oil-ը («Մեգա թրեյդ»), որի ներկրումների մասին օրեր առաջ արդեն հայտնի էր, պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Երկրորդը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։

Gulf-ից վստահեցնում են՝ չեն վաճառելու Ran Oil-ի ներկրած ադրբեջանական բենզինը

Սուքիասյաններին պատկանող մյուս բենզալցակայանների ցանցից՝ Gulf Armenia-ից, այսօր մեզ հավաստիացրին, որ իրենք չեն ներկրել բենզին Ադրբեջանից։ Ընկերությունը նաև մտադիր չէ վաճառել իրենց փոխկապակցված Ran Oil-ի ներկրած բենզինը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031