Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ 24-ամյա Սամվել Մկրտչյանը, News.am–ի տեղեկություններով, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի որդին է։
Ավելի վաղ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ադրբեջանից ցորենը ևս Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն էր ներկրել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































