«2026-ը բախտորոշիչ է լինելու, մենք հայտնվել ենք արտաքին մարտահրավերների թատերաբեմում, բոլորս պիտի այդ հարցադրումը հնչեցնենք՝ արդյոք մեզ համար ընդունելի՞ է, որ արտաքին մարտահրավերներն են ձևավորում ՀՀ-ում իրավիճակը»,-«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպված «Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Պարլաﬔնտարիզﬕ զարգացման ﬕջազգային կենտրոնի հիﬓադիր, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները դիմում են եվրոպական կառույցներին օգնության խնդրանքով, որ ընտրական գործընթացներում ապահովեն իրենց վերարտադրությունը․ «Եվրոպական կառույցների գնահատականները, չակերտավոր հիբրիդային պատերազմի մասին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր ուժերի, կառույցների, աշխարհաքաղաքական խաղացողների գնահատականները հստակ գալիս են մի պարզ բնորոշման՝ մեր երկրում այս պահին իշխանության կանգնած քաղաքական ուժը փորձում է արտաքին ուժերին բերել ՀՀ ներազդելու ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների որոշման վրա։
Սա ուղղակիորեն թիրախավորում է ՀՀ ինքնիշխանությունը։ Որևէ ներազդեցություն ընտրական գործընթացի վրա որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից հարվածի տակ է դնում մեր պետության ինքնիշխանությունը ու ժողովրդավարական հիմնական սկզբունքները։ ՀՀ-ում բացառապես ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են կայացնել որոշում, թե ով է մեր երկրի իշխանությունը լինելու։ ՀՀ քաղաքացունն է այն բացառիկ իրավունքը պատվիրակելու որևէ քաղաքական ուժի կազմակերպել իր երկրում հետագա քաղաքական իշխանության դերը»։
Կարդացեք նաև
«Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































