Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ ՀՀ այցի մասին լուրերին

Դեկտեմբեր 24,2025 16:56
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի տարածած տեղեկատվությանն այն մասին, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան։  Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է.

«Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին մենք պատշաճ կերպով և ժամկետներում տեղեկացնում ենք»:

Ավելի վաղ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ 2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031