Լրահոս
Օրվա լրահոսը

Լռությունը խախտող ֆրանսիական նախաձեռնություններ՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ. «Սատար Արցախին»

Դեկտեմբեր 24,2025 18:03

Լռությունը խախտող ֆրանսիական նախաձեռնություններ՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ

«Սատար Արցախին» կազմակերպությունը ողջունում է Փարիզի և Նիցցայի քաղաքապետարանների, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ձեռնարկված նախաձեռնությունները՝ ի պաշտպանություն Ադրբեջանում պահվող հայ գերիների։

Դեկտեմբերի 17-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց բանաձև, որով վերահաստատեց մայրաքաղաքի համերաշխությունը Արցախի ժողովրդի հետ և դատապարտեց Արցախի Հանրապետության քաղաքացիական և ռազմական պատասխանատուների ձերբակալությունները։ Այս դիրքորոշումը շարունակությունն է Փարիզի հետևողական հանձնառության՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպանության հարցում։

Կազմակերպությունը նաև ողջունում է Նիցցա քաղաքի նախաձեռնությունը, որը որոշում է կայացրել տեսանելի դարձնել 23 հայ բանտարկյալներին՝ նրանց դիմանկարները տեղադրելով քաղաքապետարանի շենքի ճակատին։ Բնորոշելով վերջիններիս որպես պատանդներ՝ Նիցցայի քաղաքապետարանը խախտում է այն լռությունը, որը տիրում է անարդար և քաղաքականորեն պայմանավորված դատավարությունների շուրջ։

Տեղական ինքնակառավարման մարմինների այս դիրքորոշումները համահունչ են Ֆրանսիայի Ազգային ժողովում վերջերս մեկնարկած նախաձեռնությանը, որի նպատակն է բանաձևի միջոցով ֆրանսիական իշխանությունների ուշադրությունը հրավիրել հայ բանտարկյալների ճակատագրի վրա և նրանց ազատումը ներառել ազգային քաղաքական օրակարգում։ Դրանք արտացոլում են ֆրանսիական հաստատությունների աճող մոբիլիզացիան՝ ի պատասխան շարունակվող անարդարության՝ միջազգային դիվանագիտության անգործության համատեքստում։

«Փարիզից, Նիցցայից և Ազգային ժողովից հնչող ձայները ասում են, որ կամայական կալանավորումները, ցուցադրական դատավարությունները և էթնիկական ատելությունը տեղ չունեն այն աշխարհում, որը մենք ցանկանում ենք կառուցել։ Ռազմագերիների ընտանիքներին դրանք ասում են՝ դուք մենակ չեք։ Բաքվի բանտերում պահվող հայերին դրանք ասում են՝ դուք մոռացված չեք»,— մեկնաբանում է Հովհաննես Գևորգյանը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչը։

«Սատար Արցախին» կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031