Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին պատգամավոր Սամվել Շահինյանին ԿԿՀ-ն տուգանել է 450 000 հազար դրամով

Դեկտեմբեր 25,2025 16:26

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ վարչական տուգանք է նշանակել «Հայրենտէր» կուսակցության նախագահ, նախկինում «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ Սամվել Շահինյանի նկատմամբ։ Տուգանքի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի 450-ապատիկը՝ 450 հազար դրամ։

Վարույթը նախաձեռնվել էր ՀՀ կուսակցությունների մասին օրենքը խախտելու հիմքով։ Կուսակցության 2024 թվականի ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի, գույքի մասին տարեկան հաշվետվությունը չի ներկայացվել ԿԿՀ։

Վարույթի ընթացքում պարզվել է, որ Սամվել Շահինյանը դեռ 2003 թվականից է հանդիսանում կուսակցության գործադիր մարմնի ղեկավարն` ի պաշտոնե տարեկան հաշվետվություն ներկայացնող անձ։ Սակայն, մինչ վարույթի քննության օրը՝ չնայած տարբեր իրազեկումներին, Սամվել Շահինյանը հաշվետվություններ չի ներկայացրել։

Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031