«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը գրում է.
«Վերջին մի քանի օրերին ընդդիմադիր ակտիվը զզվելի ձևով քննադատում է մաեստրո Կարեն Դուրգարյանին։
Ու սա այն շարքի քննադատությունների է, երբ` դատավորը հօգուտ իրենց որոշում է կայացնում` լավ դատավոր է, Սահմանադրական դատարանը հօգուտ իրենց որոշում է կայացնում` պրոֆեսիոնալ է, դերասանն իշխանություններին հայհոյում է` տաղանդավոր է, զինվորականն իշխանություններին վատաբանում է` հայրենասեր է, գիտնականը իշխանություններին ծաղրում է` Նոբելյան մրցանակի է արժանի, հոգևորականները Վարչապետի հրաժարականն են պահանջում` սուրբ են…
Կեղծավորության այս շարքը կարելի է անվերջ շարունակել։
Կարդացեք նաև
Հիմա հերթը հասել է Կարեն Դուրգարյանին, ում կատարած մեծ աշխատանքը տեսնել չցանկացողները հերթական էժան հարձակումների շարք են սկսել` փորձելով նսեմացնել Մաեստրոյի վաստակն ու ջանքը։
Ես շնորհակալության զգացումով եմ գնում Օպերայի և բալետի ազգային թատրոն, որովհետև այլևս օպերա ակումբ չկա շենքի ներքնահարկում, որովհետև այլևս շենքի ներսից խաշի ու խաշլամայի հոտ չի գալիս, որովհետև այլևս շենքում միայն բարձրարժեք արվեստն է ապրում։
Եվ այս ամենը միայն Մաեստրոյի շնորհիվ»։


















































