Ի պատասխան մամուլում տարածված կեղծ տեղեկատվության, տեղեկացնում ենք.
2025թ. պետական բյուջեով հաստատված միջոցներից Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանին հատկացվել է 9,640,000.0 հազ. դրամ, որից 3-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի համար «Մետրոգիպրոտրանս» ԲԸ-ին վճարվել է 765,100.0 հազ. դրամ:
Հետագայում կատարվել են մետրոյի կառուցման ծրագրի նվազեցումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025թ. հունիսի 9-ին:
Քանի որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ և այնուհետև շինարարական աշխատանքների գնման գործընթացների ընթացակարգերից, ուստի նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել:
Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով դրանք վերաբաշխվել են և ուղղվել այլ միջոցառումների իրականացմանը:
Կարդացեք նաև
Պետական բյուջեի մասին 2026թ. օրենքով մետրոյի կառուցման համար նախատեսվել է 2,000,000.0 հազ. դրամ՝ կառուցման մեկնարկի ու նախապատրաստական աշխատանքների համար:
Հետագայում փուլ առ փուլ այս միջոցները կավելացվեն:



















































Մարդիկ հիմար չեն և “ասեք կանենք”-ի գլխավոր սուտասանին հասցրել են ճանաչել։ Այնպես որ ձեր պրիմիտիվ լոլո-ներով կայքերը մի լցրեք։
Պարզ է, որ 2026 թվականի մետրոյին ուղղված գումարն էլ եք ձեր ուզած ձևով ուրիշ տեղ ծախսելու – օրինակի համար այդ փողը կծախսեք ԱԺ-ի ընտրություններին քպ-ի նախընտրական ծախսերի վրա, հետո էլ կհայտարարեք, որ դա արել եք բազմաթիվ ընտրողների առաջարկությամբ և խնդրանքով, հանուն մեր երկրի “ժողովրդավարական բաստիոնի” շարունակականության։