Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ապահովել ցածր և կայուն գնաճ. Մարտին Գալստյան

Դեկտեմբեր 26,2025 12:52

Դեկտեմբերի 25-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցավ տարեմուտի ավանդական ընդունելությունը՝ ամփոփելու գների ու ֆինանսական կայունության ապահովման մասով ձեռքբերումները և տարին ֆինանսական համակարգի համար:

📌 Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

🟡 Ընդունելության ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով տարվա արդյունքները և անդրադառնալով Կենտրոնական բանկի առաջնահերթություններին գալիք տարվա համար:

✅ Իր ելույթում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը անդրադարձել է տարվա հիմնական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ապահովել ցածր և կայուն գնաճ, ինչպես նաև ֆինանսական համակարգի կայուն զարգացում։

🟡 Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով ընդգծել է տարվա ընթացքում մակրոտնտեսական քաղաքականությունների շարունակական արդյունավետ կոորդինացիայի շնորհիվ տնտեսության կայուն զարգացման ապահովումը:

Կենտրոնական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031