Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառումը
«Այսօր ադրբեջանական ժողովրդի և ամբողջ Կովկասի ականավոր զավակի՝ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է։
Իլհամը կարողացավ հասնել այն ամենին, ինչի մասին մենք բոլորս երազում ենք. նա ազատագրեց ադրբեջանական հողերը և հաստատեց խաղաղություն՝ Ադրբեջանը օբյեկտից վերածելով համաշխարհային քաղաքականության շատ կարևոր սուբյեկտի։
Ժամանակակից պատմության քիչ համաշխարհային առաջնորդներ կարող են պարծենալ նման նվաճումներով։
Կարդացեք նաև
Կարելի է վստահորեն ասել, որ Իլհամ Հեյդարովիչն իր անունը ոսկե տառերով փորագրել է պատմության մեջ, և նրան կհիշեն դարեր շարունակ։
Հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա ընկերանալու և սերտորեն համագործակցելու նախագահ Ալիևի հետ։
Եվ այսօր նա ազգի արժանապատվությունը պաշտպանելու սկզբունքայնության և անսասանության օրինակ է բոլորի համար: Հենց այսպիսին պետք է լինի իսկական առաջնորդը՝ մեկը, որը չի վախենում գնալ հոսանքին հակառակ գնալ և հասնել արդյունքների։
Երկար կյանք նրան և բարգավաճում նրա երկրին»։
Լուսանկարը` Reuters-ի:


















































