Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր 200 հազար դոլարանոց տան համար պատասխան է տալու նույն հակաօրինական ընթացակարգով․ Աննա Մկրտչյան

Դեկտեմբեր 26,2025 14:54

Չնայած երկու տարի ապօրինի կալանքին, Արմեն Աշոտյանի վրա ազդեցություն չեն ունեցել ՀՀ գործող իշխանության քաղաքական հալածանքները․ այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ինքը շարունակում է Նիկոլի դեմ պայքարել՝ հանուն Հայաստանի հանրապետության անկախության եւ ինքնիշխանության»,- ասաց Աննա Մկրտչյանը «կարած-կարկատած» որակելով գործը, որի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում Արմեն Աշոտյանի նկատմամբ։

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանի գործով չկա տուժող, նրա գործողությունները որեւէ բացասական հետեւանքի չեն հանգեցրել այդ հիմնարկի համար։

Աննա Մկրտչյանը հեգնեց՝ ասելով, որ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը իր 200 հազար դոլարանոց տան համար պատասխան է տալու նույն հակաօրինական ընթացակարգով, որով որ հետապնդումներ են իրականացվում ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031