Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց. լրացավ ազատազրկման 1.5 տարին

Դեկտեմբեր 26,2025 15:02

44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատության մեջ է: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերով հայտարարեց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:

«Դուրս ենք գալիս պրոբացիայի ծառայությունից, հանվեց արդեն էլեկտրոնային հսկողության սարքը: Գարիկ Գալեյանն այսօրվանից լիակատար ազատության մեջ է»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ Գալեյանը դատավոր Մասիս Մելքոնյանի վճռով դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման, Վերաքննիչ դատարանը իրենց բողոքը բավարարել էր մասնակի՝ նշանակելով 1,5 տարվա ազատազրկում: Փաստաբանն ասաց՝ ներկայացրել են նաեւ Վճռաբեկ բողոք, այն դեռ դատարանի տիրույթում է, պատասխան չունեն. «Քանի որ 1,5 տարվա ընթացքում կալանքի տակ էր՝ սկզբում բանտային, հետո տնային, 1,5 տարին լրանալուց հետո այսօր ազատ արձակվեց:

Գարիկ Գալեյանն առաջին մարդն էր, որի նկատմամբ ոչ մեծ ու միջին ծանրության նման հանցանքների համար ազատազրկում էր նշանակվել դատավճռով: Հարցում էինք կատարել եւ պարզել, որ այդ ժամանակ այդ հոդվածներով քրեակատարողական հիմնարկներում պատիժ էր կրում երկու անձ՝ մեկը կրկնահանցագործության համար էր դատապարտված, մյուսն էլ առավել ծանր հանցանքների հետ համակցությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031