«Ապառաժ». Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը կարևորել է «Արցախ․ Վտանգված ժառանգություն» պատկերագրքի հատորների հրապարակումը՝ առաջին հերթին քաղաքական առումով։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր տարածքը նվաճել է, բայց վտսահ չէ, որ մարսելու է։ «Եթե այդպես չլիներ, ապա միայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում Աղվանքի վերաբերյալ միայն արտասահմանում 12 գիտաժողով չէր կազմակերպի՝ փորձելով ստերով լցնել արտասահմանցի փորձագետների, քաղաքագետների ականջները և ներկայացնել, որ այդ ամենն Ադրբեջանին է պատկանում»,- նշել է նա։
«Եվ պատահական չէ, որ Ալիևը Ծակուռիում եկեղեցու դիմաց կանգնեց և ասաց, որ հայկական տառերը պետք է ջնջել, որովհետև դրա մեջ էլ է վտանգ տեսնում։ Խորհրդային տարիներին, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը հայկական էր, ռուսական և ադրբեջանական։ Ադրբեջանցի դասախոսներից մեկն ասում էր՝ ով չգիտի, որ Ակնայից (Աղդամ) մինչև Կուր որտեղ փորես խաչ և հայկական տառեր կգտնես։ Հենց այդ հայկական տառն ու խաչն է նրանց համար վտանգը և փորձում են այդ ամենը վերացնել և այս ամենը հավաքագրելը, պահելը անչափ կարևոր է»,- նշել է պատմաբանը։

















































