«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյան. «5-րդ ալիքը» պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Սարգսյան. «Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1-ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթ»-ի իր գործընկերներին»:
Հիշեցնենք՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործելու։


















































