Լրահոս
Օրվա լրահոսը

Իհարկե, հեշտ չի լինելու. կլինեն խնդիրներ, բայց վստահ եմ՝ մեր համակարգն ունի ներուժ` լավագույն ծառայություները մատուցելու. Ավանեսյան

Դեկտեմբեր 26,2025 17:37

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է կայացել բուժհաստատությունների ղեկավարների հետ` առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման թեմայով:

«Նախ շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի, մեր ոլորտի համար կարևոր այս փուլի մեկնարկի առթիվ, որի կայացման ճանապարհը, իհարկե, հեշտ չի լինելու. այո՛, կլինեն և՛ ընթացիկ, և՛ նոր խնդիրներ, բայց վստահ եմ` մեր համակարգն ունի ներուժ` մոբիլիզացվելու և լավագույն ծառայություները մեր քաղաքացիերին մատուցելու: Այս բարեփոխումն իրականություն է դարձել նաև հանրության բնական պահանջի և մեր համակարգի նկատմամբ վստահության հիման վրա»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում բուժկենտրոնների ղեկավարների հետ քննարկվել են բուժօգնության կազմակերպման ընթացիկ հարցեր, կարևորվել է քաղաքացիների հետ հաղորդակցության ապահովումը:

Հաշվի առնելով բարեփոխման բազմաշերտ և ընդգրկուն լինելը, ինչպես նաև դրա գործնական կիրառման ընթացքում հնարավոր խնդիրների առաջացումը` կիրականացվի շարունակական մշտադիտարկում, կապահովվի հետադարձ կապ, իսկ ծագող խնդիրներին տեղում լուծում տալու համար բուժկենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպումները կլինեն ամենամսյա։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031