Լրահոս
Օրվա լրահոսը

2023-2025թթ․ ընթացքում ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների

Դեկտեմբեր 26,2025 18:55

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում տարբեր պետական մարմինների է փոխանցվել 39 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝

  • 27 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,
  • 5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
  • 9-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում։

 

Եվս 2 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են ՀՀ կառավարության որոշման նախագծեր։

Օտարման կամ վարձակալության ենթակա գույքին կարելի է ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում՝ stateproperty.am-ում և պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում՝ e-auctions.am-ում։

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի արդյունավետ տնօրինում։

Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031