Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ 300 միլիոնով կարելի էր 15 ընտանիքի բնակարանով ապահովել։ Եթե արդարություն լիներ՝ այսօրվա պատգամավորները ոչ թե կպարգևատրվեին, այլ աշխատավարձ չէին ստանա». Դավիթ Մանուկյան

Դեկտեմբեր 26,2025 23:25 Share

Թալին համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը գրում է.

«Տարեվերջին յուրաքանչյուր պատգամավոր 3 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։

Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական երկիր է և Ազգային ժողովը համարվում է պետության ղեկավար մարմինը և երկրում կատարվող ամեն ինչի գլխավոր պատասխանատուն է։

Ինչի՞ համար եք պարգևատրվել՝ երբ ձեր ղեկավարած երկրում 24%-ը հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2500 տնակ կա, որտեղ մարդիկ ապրում են արդեն 37 տարի, երբ ձեր պատասխանատվությամբ 150 հազար հայ դարձել է փախստական։

Օրինակի համար՝ այդ 300 միլիոնով կարելի էր 15 ընտանիքի բնակարանով ապահովել։

Եթե արդարություն լիներ՝ այսօրվա պատգամավորները ոչ թե կպարգևատրվեին, այլ աշխատավարձ չէին ստանա։

2026-ին մենք պետք է ունենանք այնպիս Ազգային ժողով, որը կմտածի իր երկրի ու ժողովրդի մասին, ունակ կլինի պատվով կատարել երկիրն առաջնորդելու իր առաքելությունը։ Եվ վերջապես՝ մեր ժողովուրդը չպետք է ամաչի ԱԺ նիստերը դիտելիս»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031