Ուշադրություն դարձրեք մեկ այլ սահմանափակման վրա՝ օրենքով արգելվելու է նաև «օտարերկրյա հեռուստածրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը»։ Այլ կերպ ասած, գործնականում կարող է արգելվել ցանկացած օտարերկրյա լրատվամիջոցի՝ Հայաստանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության տարածումը, որովհետև ցանկացած դեպքում դա հնարավոր կլինի ներկայացնել որպես միջամտություն ՀՀ ներքաղաքական կյանքին։
Ի դեպ՝ մինչև հիմա նման սահմանափակում կար միայն Հյուսիսային Կորեայում։ Այնտեղ նույնիսկ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չէր ցուցադրվում, վերջում էլ լուրերի թողարկմամբ հայտնում էին, որ իրենց հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։ Հիմա նման սահմանափակում մտցվեց նաև Հայաստանում։ Եվ թող սրանից հետո հայաստանյան որևէ լրատվամիջոց համարձակվի, օրինակ, մեջբերել օտարերկրյա որևէ լրատվամիջոցի որևէ հրապարակում Հայաստանի մասին։ Անմիջապես օրենքի շրջանակներում շանսատակ կանեն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»


















































