Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ասում է մի վարչապետ, որը նախարար է նշանակել, օրինակ, «Երիցյանների» առաքիչին կամ պատմության ուսուցչին, դեսպան՝ անգլերենի կրկնուսույցին. «ՉԻ»

Դեկտեմբեր 27,2025 10:10

«Մեր իրականության մեջ բան կա, որ ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, ունենանք «Մերսեդես-Բենց S 600» մակարդակի մի բան, բայց հաշվի չենք առնում, որ S 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է «Զապորոժեց» կառուցելու փորձ ունենանք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՉԻ»․ Սա ասում է մի վարչապետ, որի ղեկավարած ամենամեծ հիմնարկը մինչև կառավարության ղեկավար դառնալը եղել է թերթի խմբագրությունը, և որը նախարար է նշանակել, օրինակ, «Երիցյանների» առաքիչին կամ պատմության ուսուցչին, դեսպան՝ անգլերենի կրկնուսույցին, ԱԺ հանձնաժողովի նախագահ՝ բուժքրոջը, և այլն։

Բայց խնդիրը միայն սա չէ։ Կարճ ներկայացնենք, թե ի՞նչ փուլեր են անցել այս իշխանությունները «Զապորոժեց» կառուցելու ճանապարհին։

1․ Հարայ-հրոցով խլել են անշուք, բայց շատից-քչից նորմալ աշխատող «Ժիգուլին»՝ իբր վերադարձնում են ժողովրդին։

2․ Վարել չիմանալով՝ բախվել են առաջին իսկ պատին, մեքենան ջարդուխուրդ արել, սկսել գոռգոռալ, թե մեղավորը նախկին տերերն էին, ապա «ռասկուլաչիտ արել» մեքենան, մասերը վաճառել ու հարստացել։

3․ Նույն ժողովրդի վճարած հարկերից 10 «թոփ-թազա Մերսեդեսի» փող են դուրս գրել, դրանով իրենք իրենց պարգևատրել, գործուղվել արտասահմաններ՝ իբր գնում են մեքենա սարքել սովորեն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031