Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թ․-ի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր

Դեկտեմբեր 27,2025 11:10

Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2025 թվականի արդյունքների ամփոփմանը։

Հնչել են ՀՀ պետական և ԶՈՒ օրհներգերը։

Ելույթով հանդես է եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանդես գալով զեկույցով, հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թվականի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Նիստի ավարտին 2025 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ, հավաստագրեր և հուշանվերներ:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031