Լրահոս
Օրվա լրահոսը

Օքայ Դեփրեմը տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում․ Նազելի Բաղդասարյան

Դեկտեմբեր 27,2025 15:31

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում։ Նույն անձը նախկինում ևս աչքի էր ընկել իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ նյութերի տարածմամբ, որոնք պաշտոնապես հերքվել են։

Տվյալ հրապարակումը հստակ տեղավորվում է Հայաստանի դեմ ուղղված համակարգված ապատեղեկատվական արշավների շրջանակում և նպատակ ունի կանխամտածված կերպով մոլորեցնել հանրությանը, խեղաթյուրել տարածաշրջանային գործընթացների իրական պատկերը՝ ներկայացնելով կեղծ ու մոլորեցնող լույսի ներքո։

Փաստեր ստուգող մի շարք պատասխանատու լրատվամիջոցներ արդեն արձագանքել են՝ մեր կողմից ստանալով պաշտոնական պարզաբանումներ և հրապարակելով հերքումներ։ Նման մասնագիտական մոտեցումը ողջունելի է։ Միևնույն ժամանակ խիստ մտահոգիչ է, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են առանց որևէ ստուգման վերարտադրել և տարածել ակնհայտ կեղծ տեղեկատվություն՝ փաստացի դառնալով այդ ապատեղեկատվական արշավների կամավոր կամ ակամա մասնակից։

Առաջիկայում առանձին հրապարակումների շարքով կանդրադառնամ այս ապատեղեկատվական արշավներին՝ բացահայտելով դրանց իրական աղբյուրները, դերակատարներին, տարածման մեխանիզմները և նպատակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031