Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթականդատական նիստն է տեղի ունեցել։ Բաքվի զինվորական դատարանում նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ դատական նիստը կշարունակվի հայ գերիների եզրափակիչ խոսքով։ Մասնավորապես, իր եզրափակիչ խոսքով հանդես է եկել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
Իր խոսքում նա նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ և ներկայացրել իր հակափաստարկները։ Իշխանյանը հայտարարել է, որ չի մասնակցել մարդկանց բնակության վայրերից վտարմանը, անօրինական բնակեցմանը, ականապատմանը, ագրեսիվ պատերազմի պլանավորմանը, հարձակման նոր ծրագրերի պատրաստմանը, ցեղասպանությանը, խաղաղ բնակիչների ոչնչացմանը, պատերազմի օրենքների և սովորույթների խախտմանը, խաղաղ բնակիչների հետապնդմանը, պատանդ վերցնելուն, միջազգային իրավունքի խախտմամբ ազատազրկմանը, խոշտանգումների կիրառմանը, խաղաղ բնակիչների սպանությանը, գույքի թալանին, հանցավոր կազմակերպությանը մասնակցելուն, զենքի և զինամթերքի անօրինական տեղափոխմանը և այլ հանցագործություններին։
Թարգմանությունը՝ Էմմա ՉՈԲԱՆՅԱՆԻ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

















































