Լրահոս
Օրվա լրահոսը

Կան մարդիկ, որոնց անցած ճանապարհը և դիրքորոշումը խոսում են իրենց փոխարեն. Մանե Թանդիլյան

Դեկտեմբեր 27,2025 18:52

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Միքայել Սրբազանի ծննդյան օրն է. մի մարդու, ով գտնվելով ծանր փորձության մեջ, չի կորցնում արժանապատվությունը, պատասխանատվությունն իր հոտի նկատմամբ ու ներքին ուժը։

Կան մարդիկ, որոնց անցած ճանապարհը և դիրքորոշումը խոսում են իրենց փոխարեն։ Նույնիսկ զրկանքների պայմաններում նրանք մնում են խղճի, պատասխանատվության և ծառայության օրինակ:

Սիրելի՛ Սրբազան

Ձեզ մաղթում եմ առողջություն և արդարություն, որն անխուսափելիորեն գալիս է ճշմարտության կողմում կանգնածների համար:

Համոզված եմ, որ այս փորձությունը ժամանակավոր է:

Աստված օգնական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031