Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում պետք է ապրեն հայեր, որ ՀՀ անվտանգությունը ցմահ լինի պաշտպանված. Վիտալի Բալասանյան

Դեկտեմբեր 28,2025 13:54

Փաշինյանի համար եթե փակված է, մեզ համար փակված չէ Արցախ վերադարձի թեման: Այսօր Մայր Աթոռում պատարագի ավարտից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

«Գոյություն ունի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն… փաստաթուղթն ուժի մեջ է, պետք է բոլորը ուշադիր կարդան, դա վերաբերում է հատկապես նրանց, որոնք նման հայտարարություններ են անում: Կապ չունի՝ արցախցիներն այնտե՞ղ են, թե՞ այնտեղ չեն, դա հետագայի հարցեր են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մեջ է, մոտ ժամանակներս կտեսնենք: Ինչ վերաբերում է իմ վերադարձին՝ որեւէ մեկը իրավունք չունի իմ տեղը ցույց տալ՝ որտեղ պետք է ապրեմ, բոլորին է վերաբերում… Արցախում պետք է ապրեն հայեր, որ ՀՀ անվտանգությունը ցմահ լինի պաշտպանված»:

Ինչ վերաբերում է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի՝ իշխանական օրակարգին միանալու ու Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջելուն, Բալասանյանը չցանկացավ մեկնաբանել, ասաց՝ վերեւ Աստված կա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031