Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ֆրանսիացի լեգենդար դերասանուհի և կենդանիների իրավունքների պաշտպան Բրիժիտ Բարդոն

Դեկտեմբեր 28,2025 14:01

Մահացել է ֆրանսիացի լեգենդար դերասանուհի և կենդանիների իրավունքների պաշտպան Բրիժիտ Բարդոն։ Նա նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում, կարողացել է դառնալ իր դարաշրջանի սեքս-խորհրդանիշ, պարտադրել է ոճի և նորաձևության կանոններ, իսկ հետո վերածվել է ակտիվիստի։

2025 թվականին դերասանուհին մի քանի անգամ առողջական խնդիրներ է ունեցել։ Բարդոյին դժվար էր շնչել, ինչի պատճառով նույնիսկ ստիպված է եղել վիրահատություն անցնել։ Նա 91 տարեկան էր:

2025 թվականի դեկտեմբերի 28-ին France Press գործակալությունը հայտարարեց արտիստուհու մահվան մասին։

«Բրիժիտ Բարդոյի հիմնադրամը անսահման տխրությամբ հայտարարում է իր հիմնադիր և նախագահ, տիկին Բրիժիտ Բարդոյի՝ համաշխարհային հռչակ ունեցող դերասանուհու և երգչուհու մահվան մասին, ով որոշեց լքել իր կարիերան՝ իր կյանքն ու էներգիան նվիրելու կենդանիների բարեկեցությանը և իր հիմնադրամին», – ասված է հայտարարության մեջ՝ առանց մահվան ժամանակը կամ վայրը նշելու։

Երկար ժամանակ գրավչության խորհրդանիշ հանդիսացող Բարդոյի իմիջը ձևավորվել էր կուլտային ֆիլմերի շնորհիվ, ինչպիսին է 1956 թվականի «…Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031