Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանական բենզինի մասին
Դուք կարող եք համարել առևտուրը դեէսկալյացիայի/խաղաղաշինության միջոց կամ ոչ, դուք կարող եք համարել Ադրբեջանից ապրանք ներմուծելը բարոյապես սխալ կամ ոչ, բայց այսօր չեմ ուզում քննարկել այդ հարցերը [չեմ խուսափում, բազմիցս իմ կարծիքը հայտնել եմ․․․], այս գրառումն այլ բանի մասին է՝ ո՞ր երկիրն է ավելի շատ շահում այս առևտրից [տվյալ գնի պայմաններում]։ Ինչո՞ւ եմ անդրադառնում այս հարցին հենց այս դիտանկյունից, որովհետևս ըստ իս անհարկի շահարկվում է․․․
Ստորև Ադրբեջանից և այլ երկրներից Հայաստան ներմուծված ԱԻ-95 բենզինի գնի/ինքնարժեքի բացվածքն է։ Միանգամից նշեմ, որ սա ոչ թե հաշվապահական հաշվետվությունների/մաքսային հայտարարագրերի հիման վրա է կազմված այլ փորձագիտական գնահատականների՝ հիմնված ՄՍՇՊՀ-ի 2024թ-ին կատարած ուսումնասիրության հիման վրա, հետևաբար կարող է պարունակել որոշակի շեղումներ, բայց ընդհանուր պատկերը ճիշտ է։
Կարդացեք նաև
✅Երբ հայաստանցի սպառողը 1 լիտր ԱԻ-95-ի համար վճարում է 430 դրամ 520-ի փոխարեն՝ առաջանում է, այսպես կոչված, սպառողի ավելցուկ, 90 դրամի չափով, որը կարող է օգտագործվել ավելի շատ այլ ապրանքներ ձեռքբերելու կամ խնայողություններն ավելացնելու համար, դրանից բխող հավելյալ դրական էֆեկտներով․․․
✅Ըստ այս գնահատականների` սպառողի վճարած 430 դրամից (վիրտուալ 520 դրամ) 295 դրամը մնում է Հայաստանում, այդ թվում 124.2 դրամը հարկի տեսքով մտնում է պետբյուջե [չհաշված 90 դրամ սպառողի ավելցուկի սպառումից ձևավորված հավելյալ հարկերը], համեմատության համար ռուսական բենզինի դեպքում վճարում ենք 520 դրամ, որից միայն 225 դրամն է մնում Հայաստանում։
✅Անկախ նրանից` Հայաստանն Ադրբեջանից բենզին կգներ թե ոչ, մեր պետբյուջեում այդ հարկային եկամուտները գոյանալու էին (հիմա ուղղակի էֆեկտը մի փոքր քիչ է), միայն սպառողի ավելցուկն էր բացակայելու։ Նմանապես, Ադրբեջանը բենզինի սպառման խնդիր չուներ, հետևաբար իրենց մոտ էլ այս գործարքի արդյունքում հավելյալ եկամուտ չի գոյացել՝ մեզ չծախեր, կծախեր ներքին շուկայում կամ այլ երկրների։ Ասեմ ավելին, Ադրբեջանն ունի մեկ խոշոր նավթավերամշակող գործարան, որը նույնիսկ ներքին պահանջարկը չի կարողանում բավարարել, հետևաբար ես կարծում եմ, որ սա միանվագ գործարք էր և հավանականությունը քիչ է, որ կշարունակվի․․․
Ամփոփելով ուզում եմ ասել, որ ափսոսում եմ, թե ինչպես է տնտեսագիտությունը ոտնակոխ արվում հենց տնտեսագետների կողմից․․․



















































