Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի շրջիկ հավատացյալների շարքերը գնալով նոսրանում են

Դեկտեմբեր 28,2025 16:52

Այսօր Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց աղճատված պատարագ, որում զեղչվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը:

Եկեղեցում էին մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը եւ ՔՊ-ական այլ պաշտոնյաներ: Ներկա էին Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը եւ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, որոնք միացել են Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իշխանական օրակարգին:

Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր նաեւ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումից հայտնի, կարգալույծ արված քահանա Արմեն Առաքելյանը՝ նախկինում Տեր Կորյունը:

Այսօրվա պատարագի ընթացքում Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում արված լուսանկարները փաստում են՝ Փաշինյանի շրջիկ հավատացյալների շարքերը գնալով նոսրանում են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Եկեղեցում էին մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը եւ ՔՊ-ական այլ պաշտոնյաներ:»

    Բացման խոսքում․․․

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031