Տարվա արդյունքները․ Տաթևիկ Կարապետյանը պատմել է Tashir Arena-ի սոցիալական առաքելության մասին
Նոր տարվա նախաշեմին Տաթևիկ Կարապետյանը ներկայացրել է Tashir Arena-ի գործունեության առաջին երկու ամիսների արդյունքները՝ մի տարածք, որը հենց առաջին օրերից դարձավ ոչ միայն ժամանակակից բազմաֆունկցիոնալ հարթակ, այլև վայր, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական պատասխանատվությանը և երեխաներին աջակցությանը։
«Երկու ամսում՝ հազարավոր մանկական ժպիտներ ամբողջ Հայաստանից», —Tashir Arena-ի սոցիալական առաքելությունը գործնականում այսպես է բնութագրել Տաթևիկ Կարապետյանը։
Ընթացիկ տարվա հոկտեմբերից նոր հարթակն ընդունել է ավելի քան 20 հազար երեխայի՝ տարբեր բարեգործական հիմնադրամների խնամառյալներ, բազմազավակ ընտանիքների երեխաներ, ինչպես նաև այն ընտանիքների երեխաներ, որոնց համար նման մասշտաբի ներկայացումների այցելությունը հաճախ դժվար հասանելի է լինում։
Շոուների հյուր են դարձել երկրի տարբեր շրջանների երեխաներ, ինչի արդյունքում Tashir Arena-ն դարձել է ոչ միայն քաղաքային նախաձեռնություն, այլև իսկապես համազգային մշակութային տարածք։ Նրանցից շատերի համար սա եղել է կյանքի առաջին այցը նման մասշտաբի ներկայացման՝ մի իրադարձություն, որը կարող է զարմացնել և երկար ժամանակ մնալ հիշողության մեջ։
Tashir Arena-ի սոցիալական ծրագիրը սկզբից ևեթ ներառված է եղել որպես նախագծի հայեցակարգի անբաժանելի մաս։ Ընկերությունում ընդգծում են՝ ժամանակակից ենթակառուցվածքների և խոշորամասշտաբ տեսարժան միջոցառումների ստեղծումը իմաստ չունի առանց հասարակության և ապագա սերնդի նկատմամբ պատասխանատվության։
«Սա պարզապես շոու չէ, այլ զգացմունքներ, որոնք մնում են ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ եթե մենք հնարավորություն ունենք այս ուրախությունը պարգևելու նրանց, ովքեր դրա առավել կարիքն ունեն, մենք պարտավոր ենք դա անել», — ընդգծել է Տաթևիկ Կարապետյանը։
Tashir Arena-ն շարունակում է ձևավորել բոլորի համար բաց տարածք՝ մի վայր, որտեղ ուրախությունը, ներշնչանքը և ապագա սերնդի նկատմամբ հոգատարությունը դառնում են առաքելության մաս։ Տաթևիկ Կարապետյանը նշում է, որ սոցիալական ծրագրերի հետ աշխատանքը մեկանգամյա բնույթ չի կրում, այլ հանդիսանում է երկարաժամկետ ռազմավարության մաս։
Tashir Arena-ն Հայաստանի ամենախոշոր բազմաֆունկցիոնալ հարթակն է, որը ստեղծվել է համաշխարհային արենաների չափանիշներին համապատասխան։ Այն ժամանակակից կենտրոն է, որը միավորում է ժամանցային մշակույթը և առաջատար տեխնոլոգիաները՝ նպատակ ունենալով դառնալ տարածաշրջանային և միջազգային մակարդակի միջոցառումների նոր առանցքային կենտրոն։ Դահլիճը նախատեսված է մոտ 2000 հանդիսատեսի համար՝ ներառյալ սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց, և կարող է ընդունել ամենատարբեր միջոցառումներ՝ կրկեսային ներկայացումներից և միջազգային շոուներից մինչև համերգներ, սպորտային մրցաշարեր և ցանկացած ձևաչափի միջոցառումներ։
Մեխանիզացված մանեժը թույլ է տալիս ստեղծել ցանկացած ձևաչափի տեսարաններ և վերափոխել տարածքը՝ ըստ բեմադրության գաղափարի։ Միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակված առաջատար ձայնային համակարգը երաշխավորում է կատարյալ հնչողություն։ Նոր սերնդի ավելի քան 200 լուսային սարքավորումները և ընդհանուր ավելի քան 1000 քմ մակերես ունեցող մուլտիմեդիա պրոյեկցիոն մակերեսները ստեղծում են լիարժեք ներթափանցման էֆեկտ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: