Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հակականոնական «պատարագը» աչքի ընկավ Պատարագից մի մեծ հատված ընդհանրապես հանած լինելով․ Սամվել դպիր Գրիգորյան

Դեկտեմբեր 29,2025 11:09

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի կերպ ինձ տրամադրեցի, նայեցի Գառնիում երեկվա մատուցված պատարագանման արարողությունից որոշ կադրեր:

Կաթողիկոսի անվան զեղչման մասին շատ է գրվել ու խոսվել: Նորություն չկար: Սակայն այս հակականոնական «պատարագը» աչքի ընկավ Պատարագից մի մեծ հատված ընդհանրապես հանած լինելով: Նախ, սարկավագ/դպիրները Թեմի առաջնորդի ու մեկ այլ արքեպիսկոպոսի ներկայությամբ չաղոթեցին Հայրապետի համար, ինչը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամների ուղիղ ոտնահարում է՝ այն է աղոթել բոլորի համար, այդ թվում ատողների և հալածողների համար, նույնիսկ սիրել թշնամիներին ու բարություն անել նրանց (Մատթ. 5:44, Ղուկ. 6:30): Հետո, քահանան չհիշատակեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Վերջապես, Սուրբ Խորանի ծառայողները մի ամբողջ հատված պատարագից կամայականորեն կրճատեցին (տես՝ մեկնաբանությունում): Նրանք.

1. Գոհութիուն և փառաբանություն չմատուցեցին Աստծուն:
2. Չխնդրեցին Աստծուն, որ շնորհի սեր, հաստատունություն և փափագելի խաղաղություն ամբողջ աշխարհին, սուրբ Եկեղեցուն և բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին. մեր եպիսկոպոսապետին և Ամենայն Հայոց պատվարժան Հայրապետին, թեմի առաջնորդ արքեպիսկոպոսին և «պատարագը» մատուցող քահանային:
3. Չաղաչեցին և չխնդրեցին Տիրոջը քրիստոնյա թագավորների ու բարեպաշտ իշխանների զորության ու հաղթության համար:
4. Չաղոթեցին նաև ննջեցյալների հոգիների համար, և առավել ևս՝ մեր հանգուցյալ վարդապետների, սուրբ եկեղեցու կառուցողների և նրանց համար, ովքեր հանգչում են եկեղեցու հովանու ներքո։
5. Չխնդրեցին մեր գերի ընկած եղբայրների ազատության համար:
6. Չխնդրեցին Աստծո շնորհը եկեղեցում ներկա ժողովրդի համար:
7. Չխնդրեցին նաև հանգիստ նրանց համար, ովքեր հավատով ու սրբությամբ Քրիստոսով վախճանվեցին։

Ըստ էության, «պատարագիչ» քահանան, սարկավագ/դպիրները «պատարագից» զեղչեցին ոչ միայն Կաթողիկոսի անունը, Թեմի առաջնորդի անունը, այլև «գողացան» աղոթքի մի ողջ հատված, վերածվելով դեպի հերձված տանող պառակտիչների:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ. Նման մոտեցում ցուցաբերողները ոչ ընդհանրական Եկեղեցին են գիտակցում ինչ է, ոչ ուղղափառությունը, ոչ աղոթքը, ոչ Պատարագը, ոչ նվիրապետական կարգը, ոչ էլ պատկերացում ունեն, որ այդ կարգի մեջ է միայն գործում Աստծո շնորհը, այն էլ խոնարհության և հնազանդության պայմաններում։

Աստծուն եկեղեցուց դուրս հրավիրելով, իրենց երևակայում են շնորհի ինքնաբուխ աղբյուր, գայթակղում անտեղյակ հոտին, մոլորեցնում շատերին: Տիրոջ համար ատելի է ուրացությունը. «Աչքերիս առջեւ անիրաւ բան չդրի, եւ ուրացութիւն անողներին ատեցի» (Սաղմ. 100:3):

Եղիցի ամոթ, Եղիցի ամոթ, Եղիցի ամոթ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031