Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն դեմենցիա ունեցող անձանց նկատմամբ

Դեկտեմբեր 29,2025 11:45

Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ:

Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է` այցելում են հյուրեր կամ տան անդամները հաճախ բացակայում են:
Ուստի, հատկապես այս շրջանում, կարևոր է ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն:

Հնարավորության դեպքում ստեղծե՛ք հանգիստ և ծանոթ միջավայր նրանց համար:

Պահպանե՛ք առօրյա ռիթմը՝ սննդի և դեղերի ընդունման ժամերը, որպեսզի նրանք իրենց զգան անվտանգ և ապահով:

Երեխաները և բարձր աղմուկը կարող են շեղել ու անհանգստացնել նրանց:

Մշտապես վերահսկե՛ք նրանց ժամանակը երեխաների հետ և ստեղծե՛ք հանգիստ միջավայր:

Խոսե՛ք նրանց հետ՝ վերլուծելով, թե ինչ փոփոխություններ կամ ընտրություններ կարող եք կատարել, որպեսզի նրանք զգան իրենց ընդունված ու ներգրավված:

Աջակցե՛ք ձեր հարազատներին տոնական օրերին:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031