Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել սրբազանին 10 առավելագույնից տվել են 7,2 միավոր, Փաշինյանին՝ 4,7. GALLUP International Association-ի հարցումը

Դեկտեմբեր 29,2025 15:00

Գնահատեք, թե հետեւյալ գործիչներից յուրաքանչյուրը որքանով կարող է առաջնորդել հասարակության եւ հոգեւոր հասարակական առողջացմանը եւ միասնությանը. GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների պատկերը հետեւյալն է՝ 10 միավորանոց սանդղակով գնահատելու դեպքում:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցման մասնակիցները 10 առավելագույնից տվել են 7,2 միավոր, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ 5,7 միավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ 5,5, իսկ Մեր ձեւով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ 5,1 միավոր:

Նիկոլ Փաշինյանը ստացել է 4,7 միավոր, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ 4,5 միավոր, Ռոբերտ Քոչարյանը՝ 3,4 միավոր, Սերժ Սարգսյանը 2,9, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 2,8, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2,4 միավոր: Իսկ Վահագն Խաչատուրյանին, ըստ GALLUP International Association-ի հարցման տվել են 3,3 միավոր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031