Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հարաբերությունները կարգավորում է հիմնվելով ազգային շահերի վրա, և Հայաստանի հետ հարաբերությունները բացառություն չեն. Իրանի ԱԳՆ խոսնակ

Դեկտեմբեր 29,2025 17:47

Regionmonitor.com Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, և թե ինչ ուղղությամբ է այն ընթանալու գալիք տարում։

Պատասխանելով «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ աջակցում է Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունների զարգացմանը և ցանկանում են Իրանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել: Հաշվի առնելով, որ Հայաստանը 2025թ. ԱՄՆ, այնուհետև ԵՄ հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր է կնքել և մասամբ դուրս է եկել ՀԱՊԿ-ից, ինչպես նաև հաշվի առնելով պատժամիջոցների ոլորտում ԱՄՆ ու ԵՄ հետ Իրանի խնդիրները՝ արդյոք Իրանը պատրաստ է Հայաստանի հետ ևս ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքել, ինչպես կնքել է ՌԴ և Չինաստանի հետ» հարցին Բաղաեին նշել է.

«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հարաբերությունները կարգավորում է հիմնվելով ազգային շահերի վրա, և Հայաստանի հետ հարաբերությունները բացառություն չեն: Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի, մտահոգությունների և ընդհանրությունների հստակ ըմբռնման վրա, և մենք շատ լավ հարաբերություններ ունենք այս երկրի հետ և վճռական ենք շարունակել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Իրանը հարգում է այն, որ երկրները այլ կողմերի հետ հարաբերություններ ունենան, քանի դեռ դա չի վնասում Իրանի հետ հարաբերություններին: Այլ երկրների հետ մեր հարաբերությունները ձևավորվում են փոխադարձ շահերի և մտահոգությունների խորը ուսումնասիրության հիման վրա, և մեր հարաբերությունները Հայաստանի և այլ հարևան երկրների հետ կարգավորվում են այս հիմքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031