Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միությունը չի գործել, ինչի արդյունքում վերակազմավորվել է

Դեկտեմբեր 29,2025 23:06

Արարատյան Հայրապետական թեմը տեղեկացնում է, որ 2025թ. մայիսի վերջից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միությունը չի գործել, ինչի արդյունքում հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի ջանքերով այն վերակազմավորվել է։

2025թ. սեպտեմբերի 28-ին նոր ձեւավորված միության անդամներն ընտրել են նոր ատենապետ՝ Սյուզաննա Զոհրաբյանին:

Հետևաբար` ս.թ. դեկտեմբերի 29-ին համացանցում տարածված տեղեկությունը, թե նախկին ատենապետ Ա. Վարդանյանն ազատվել է ատենապետի պաշտոնից իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը հնչեցնելու համար, իրականությանը չի համապատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031