Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից

Դեկտեմբեր 30,2025 12:05

Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի տաքացված կերակրատեսակներ: Բացի այդ, կարող են օգտագործվել իրար հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք ևս կարող են մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների պատճառ դառնալ:

Տոնական օրերին, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

✔ գնումներ կատարել խանութներից, ոչ թե` անկազմակերպ վաճառքի կետերից,

✔ գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,

✔ աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,

✔ իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահպանման պայմաններին, ջերմաստիճանին,

✔ կիսապատրաստված մթերքներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման,

✔ խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի,

✔ ձեռքերն անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքին դիպչելուց հետո,

✔ հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ,

✔ մանրազնին լվանակ կանաչին, միրգը և բանջարեղենը,

✔ խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում այն եռացնել 15-20 րոպե,

✔ չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

Այդուհանդերձ, եթե ունենաք մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, անհապաղ դիմե՛ք բժշկի:

ՀՀ ԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031